Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Facebook-ը կարգելի բժշկական դիմակների գովազդը

14:35, շաբաթ, 07 մարտի, 2020 թ.
#Facebook-ը կարգելի բժշկական դիմակների գովազդը

Facebook-ը և Instagram-ն արգելելու են բժշկական դիմակների գովազդը, որպեսզի կանխեն չարաշահումները՝ կապված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պահանջարկի մեծացման հետ: Այս մասին հայտնում է Facebook ընկերության կայքը:

«Մենք արգելում ենք Facebook-ում և Instagram-ում բժշկական դիմակների վաճառքի գովազդները: Մատակարարումները սահմանափակ են, գները բարձրանում են, մենք դեմ ենք, որպեսզի այս արտակարգ իրավիճակը մարդիկ օգտագործեն իրենց նպատակների համար»,- գրել է Facebook ընկերության արտադրանքի կառավարման բաժնի ղեկավար Ռոբ Լայթերնը՝ Twitter-ում:

9023 | 0
Facebook