Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գինն ընկել է ավելի քան 9%-ով

11:20, շաբաթ, 07 մարտի, 2020 թ.
Նավթի գինն ընկել է ավելի քան 9%-ով

2017 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն ընկել է 46 դոլարից ցածր: Մեկ բարելի արժեքը կազմել է 45.29 դոլար, ինչը 4,7 դոլար կամ 9,4%-ով ցածր է նախորդ սակարկությունների փակման ցուցանիշից:
     WTI տեսակի նավթի մեկ բարելի արժեքը ընկել է՝ հասնելով մինչև 41,77 դոլարի, ինչը 4,13 դոլար կամ 9%-ով ցածր է նախորդ սակարկությունների փակման ցուցանիշից։

Նավթի գների անկումը տեղի է ունենում Վիեննայում բանակցությունների ձախողման ֆոնին, որի ընթացքում ՕՊԵԿ-ի անդամ երկրները փորձել են բանակցություններ վարել Ռուսաստանի և նավթ արտահանող այլ երկրների հետ՝ արտահանման լրացուցիչ սահմանափակումների ներդրման վերաբերյալ: Մարտի 5-ին ՕՊԵԿ-ի երկրները խորհուրդ են տվել հետագայում կրճատել արտահանումը օրեկան 1,5 միլիոն բարելով:
     Այնուամենայնիվ, բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ: Ավելին, հանդիպման մասնակիցները չեն կարողացել պայմանավորվել նավթի արդյունահանումը սահմանափակող նախկինում ձեռք բերված պայմանավորվածության երկարացման վերաբերյալ: Ապրիլի 1-ից սահմանափակումների երկարաձգումը չեղյալ կհայտարարվի։

5401 | 0
Facebook