Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաշինյանը մեկնաբանել է մետրոյում տեղի ունեցած սկանդալային միջադեպը

22:55, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
Փաշինյանը մեկնաբանել է մետրոյում տեղի ունեցած սկանդալային միջադեպը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետև այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է և ապրելու է Ազատ և Երջանիկ Հայաստանում։

Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով»:

31435 | 1
Facebook