Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ներկայացվել է OPPO ֆլագմանը, որի էկրանը գերազանցում է Samsung-ի հնարավորությունները, բայց արժե ավելի էժան

20:50, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
Ներկայացվել է OPPO ֆլագմանը, որի էկրանը գերազանցում է Samsung-ի հնարավորությունները, բայց արժե ավելի էժան

Ներկայացվել է OPPO ֆլագմանը, որի էկրանն, ըստ մասնագետների, ավելի լավն է, քան Samsung Galaxy S20 Ultra սմարթֆոնինը, այնինչ արժե ավելի էժան:

Այս նորարարությունը կդառնա Samsung-ի մրցակիցը և այն ի զորու է զարմացնելու:

Արտաքինից սմարթֆոնը համապատասխանում է ժամանակի պահանջներին՝ կորացված էկրան, տեսախցիկի մեծ մոդուլ, կորպուսն ապակուց է կամ կերամիկայից: Սմարթֆոնն առանձնանում է գերարագ լիցքավորման հնարավորությամբ, հագեցած է AMOLED էկրանով՝ 6,7 դյույմ անկյունագծով, Quad HD+ թողունակությամբ: Էկրանի հաղթաթուղթն առավելագույն թողունակության և թարմացումների հաճախակիության հնարավորությունն է՝ ի տարբերություն Samsung Galaxy S20-ի:

Օպերացիոն համակարգը Android 10 է՝ ColorOS 7.1 ֆիրմային վահանակով:

Հիմնական տեսախցիկը եռակի է՝ 48+12+13 Մպք հնարավորությամբ: Առջևի տեսախցիկը 32 մեգապիքսելանոց է:

Սմարթֆոնն արժե շուրջ 1000 դոլար:

7655 | 0
Facebook