Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոսկու գինն աճում է՝ կապված #COVID_19 կորոնավիրուսի տարածման մտահոգություններով

19:55, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
Ոսկու գինն աճում է՝ կապված #COVID_19 կորոնավիրուսի տարածման մտահոգություններով

Ոսկու գինն աճել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման և համաճարակի՝ գլոբալ տնտեսության վրա ունեցած ազդեցության պատճառով, որը հանգեցրել է անվտանգ ակտիվների ձեռք բերման պահանջարկի աճին: Վերջին սակարկությունների տվյալների համաձայն՝ ոսկու գինն ավելացել է՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերի ֆոնին: Սա նաև ոսկու գնի առավելագույն շաբաթական աճ է՝ 2016 թվականից ի վեր:Նյու Յորքի Comex բորսայում ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 16.3 դոլարով մեկ ունցիայի դիմաց (0,99%-ով) և կազմել է 1659.05 դոլար: Արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.43%-ով և կազմել 17,32 դոլար մեկ ունցիայի դիմաց:
     Պալադիումի արժեքն ընկել է 1.23%-ով և կազմել 861.74 դոլար:

7122 | 0
Facebook