Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#NASA-ն հրապարակել է Մարս մոլորակի դետալային առաջին համայնապատկերը

09:05, շաբաթ, 07 մարտի, 2020 թ.
#NASA-ն հրապարակել է Մարս մոլորակի դետալային առաջին համայնապատկերը

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Մարս մոլորակի առավել դետալային առաջին համայնապատկերի լուսանկարը։ Մարս մոլորակի նոր համայնապատկերը ստացվել է Curiosity Mars Rover սարքի ուղարկած լուսանկարներից: 360 աստիճան ունեցող համայնապատկերը ստեղծվել է՝ օգտագործելով Curiosity Mars Rover-ի արված ավելի քան 1 000 լուսանկարներ: Լուսանկարներն արվել են 2019 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը:

#NASA-ն հրապարակել է Մարս մոլորակի դետալային առաջին համայնապատկերը
18076 | 0
Facebook