Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին

16:30, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին

Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածելու մեջ, գրում է РИА Новости գործակալությունը։ «Իրանն ուղիղ պատասխանատվություն է կրում կորոնավիրուսով հիվանդացության, ամբողջ աշխարհում դրա տարածման ու մարդկանց կյանքին սպառնալիք ստեղծելու համար»,- նշել է Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայացուցիչը։ Նա պահանջել է Իրանից բացահայտել այն սաուդցիների անունները, որոնք փետրվար 1-ից գաղտնի այցելել են երկիր:

9642 | 0
Facebook