Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացի պահանջում է նախագահի հրաժարականը

15:45, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացի պահանջում է նախագահի հրաժարականը

Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացիներ մասնակցել են ստորագրահավաքի՝ պահանջելով Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հրաժարականը, հաղորդում է KBS-ին:

Ստորագրահավաքն ավարտվել է մարտի 5-ին, և այն պահից, երբ այն հայտնվել է նախագահի աշխատակազմի կայքում, 1.469 միլիոն մարդ ստորագրել է փաստաթուղթի օգտին։ Իմպիչմենթը պաշտպանող քաղաքացիները նշում են պետության ղեկավարի կողմից իրականացվող միջոցառումների անարդյունավետությունը` երկրում նոր կորոնավիրուսի վարակի բռնկմանը հակազդելու համար: Այն դեպքում, երբ երկրի ղեկավարի աշխատակազմի կայքում տեղադրված ցանկացած միջնորդագիր ստանում է ավելի քան 200 հազար ստորագրություն, ապա իշխանությունները պարտավոր են պատասխանել դրան:

Մարտի 6-ին Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը գերազանցել է 6,2 հազարը:

6040 | 0
Facebook