Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում գրանցված է #COVID_19 կորոնավիրուսի 97․945 դեպք

12:50, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
Աշխարհում գրանցված է #COVID_19 կորոնավիրուսի 97․945 դեպք

Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.552 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 97․945-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, մարտի 5-ի դրությամբ, Չինաստանից դուրս արդեն հայտնաբերվել է 14,768 վարակված անձ; վարակը հայտնաբերվել է 85 երկրում (մեկ օրվա ընթացքում ավելացել է 5 երկիր), Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 267 մարդ:

South China Morning Post-ի գնահատականներով՝ 3,383 մարդ մահացել է COVID-2019-ի հետևանքով առաջացած բարդություններից, այդ թվում՝ 3,042-ը մայրցամաքային Չինաստանում: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի արդյունքում ապաքինվող մարդկանց թիվը գերազանցել է 53 հազարը, հայտնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը:

«Grand Princess» զբոսանավի վրա հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Զբոսանավը Հավայան կղզիներից ուղևորվում էր Սան Ֆրանցիսկո։ Մահացել է մեկ մարդ, ևս 21 ուղևորի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի ախտանիշներ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տարածքում կորոնավիրուսը հայտնաբերվել է 150 մարդու մոտ, 11 մարդ մահացել է:

Պաղեստինում հայտարարվել է COVID-2019-ի տարածման սպառնալիքի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարել: Պաղեստինի վարչապետ Մոհամեդ Շթայենի խոսքով՝ երկրում մանկապարտեզներն ու դպրոցները ժամանակավորապես կփակվեն, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների համար հյուրանոցների ամրագրումը նույնպես չեղյալ կհայտարարվի:

Մեծ Բրիտանիայում գրանցել է կորոնավիրուսից առաջին մահը։ Մահացել է տարեց կին:
     Ինդոնեզիայի իշխանությունները պլանավորում են կորոնավիրուսով հիվանդներին տեղակայել անմարդաբնակ Գալանգ կղզում: Կղզում մնացել են մի քանի շինություններ, որոնք 1979-1996 թվականներին օգտագործվել են որպես Վիետնամից փախստականների ճամբարներներ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինդոնեզիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով առաջին երկու վարակի դեպքը:

6757 | 0
Facebook