Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#HP-ն հրաժարվել է միավորվել #Xerox-ի հետ 34,88 մլրդ դոլարով. #WSJ

12:05, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
#HP-ն հրաժարվել է միավորվել #Xerox-ի հետ 34,88 մլրդ դոլարով. #WSJ

Անհատական համակարգիչների արտադրության համաշխարհային առաջատար ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերության տնօրենների խորհուրդը մերժել է Xerox Corporation-ի առաջարկը, որի արժեքը կազմում էր մոտ 35 միլիարդ դոլար, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ըստ թերթի, HP-ի ղեկավարությունն առաջարկված գումարը համարել է անբավարար: Բացի այդ, միաձուլումը չափազանց մեծ օգուտ կբերի Xerox-ին, ինչը հնարավորություն կտա օգտվել HP-ի փորձից այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «անձնական նպատակների համար նախատեսված հաշվողական համակարգերը, տան պայմաններում տպագրությունը և 3D ֆորմատում արտադրությունը»: HP-ն անհանգստացած է Xerox-ի զգալի պարտքի համար, որը ընկերությունների միաձուլման դեպքում անհարկի խնդիրներ կառաջացնի ընկերության համար:

Պարբերականի տվյալներով, փետրվարին Xerox-ը HP-ի գնման գումարը մեծացրել էր գրեթե 2 միլիարդ դոլարով: Ավելի վաղ HP-ի ղեկավարությունը երկու անգամ հրաժարվել էր միավորել Xerox-ին ՝ բացատրելով, որ առաջարկվող գործարքը «էականորեն կթուլացնի HP-ի դիրքերը և, հետևաբար, քննարկման թեմա չէ»:

6889 | 0
Facebook