Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախարարությունը՝ սուր շնչառական վարակների տարածվածության մասին

19:30, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
Նախարարությունը՝ սուր շնչառական վարակների տարածվածության մասին

Օրական կտրվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում: Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թեʹ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թեʹ շտապ օգնության կանչերում և թեʹ հոսպիտալացումներում: Այդ մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Հարկ է նշել, որ դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը:

Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորության վերհուշը` իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն: Այս պահի դրությամբ միայն 1-ի արդյունքն է դրական: Բժիշկների գնահատմամբ` հիվանդի ինքնազգացողությունը բավարար է:

6111 | 0
Facebook