Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հակոբ Կարապետյանը՝ տուրիստական ավտոբուսների կայանման խնդրի մասին

17:40, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
Հակոբ Կարապետյանը՝ տուրիստական ավտոբուսների կայանման խնդրի մասին

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսների ժամանակավոր կանգառի հարցին. «Ի գիտություն.

Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն:

Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ժամանակավորապես ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները:

Լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ վերոնշյալ վարորդները բողոքում էին, որ Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսները դուրս են բերվում տարածքից: Նրանք ժամանակ էին տվել քաղաքապետարանին՝ լուծելու կայանատեղիի հարցը:

7793 | 0
Facebook