Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական #Flybe խոշորագույն ավիաընկերությունը սննկացել է #COVID_19 կորոնավիրուսի պատճառով

21:35, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
Բրիտանական #Flybe խոշորագույն ավիաընկերությունը սննկացել է #COVID_19 կորոնավիրուսի պատճառով

Բրիտանական Flybe ավիաընկերությունը, որը համարվում էր Եվրոպայի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրողը, հայտնել է սնանկացման մասին, երբ կառավարությունը հրաժարվել է ընկերությանը 100 միլիոն ֆունտ վարկ տրամադրել, գրում է BBC News-ը:

Flybe-ի բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել, որի պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։
     Ընկերության կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ փոխադրողը հորդորել է արդեն իսկ ձեռք բերված տոմսերով ուղևորներին չգալ օդանավակայաններ: Ընկերությունն ունի 2 հազար աշխատակից, որոնք կարող են զրկվել աշխատանքից, նշում է BBC-ն:

Flybe-ի գլխավոր տնօրեն Մարկ Անդերսոնը նամակ է ուղարկել աշխատակիցներին, որում գրել է, որ, չնայած բոլոր ջանքերին, ընկերությունը չի կարողացել գումար գտնել աշխատանքը շարունակելու համար:

8513 | 0
Facebook