Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անցած 5 տարում թիվ 182 դպրոցի ֆիզիկական վիճակը չի բարելավվել». Անահիտ Բախշյան

05:10, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
«Անցած 5 տարում թիվ 182 դպրոցի ֆիզիկական վիճակը չի բարելավվել». Անահիտ Բախշյան

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյա իր էջում գրել է. «Այս հոդվածն ինձ մոտ երկու հարց բարձրացրեց՝

1․ Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերում հանրաքվեի «Այո»-ին և «Ոչ»-ին,

2․ Մայր աթոռը Երևանում 2015 թ․ ապրիլի 1-ին իր թևի տակ առավ Երևանի թ․182 դպրոցն ու խոստացավ այն ֆիզիկապես ու բովանդակությամբ կարգի բերել․
     «Ե՛վ Մայթ Աթոռը, և՛ ՀՀ ԿԳՆ-ն այս նախագծի հետ մեծ հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայր Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև նոր բովանդակություն՝ ապահովելով կրթության ավելի բարձր որակ»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ դպրոցի շենքն ունի վերանորոգման անհրաժեշտություն:
     Որքան ինձ հայտնի է, անցած 5 տարում դպրոցի ֆիզիկական վիճակը չի բարելավվել, տեսնես ինչո՞ւ։
     Հ․Գ․ Ես առաքելական եկեղեցու հավատավոր անդամն եմ»։

3355 | 0
Facebook