Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի մեկնարկը կտրվի մարտի 26-ին

09:05, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի մեկնարկը կտրվի մարտի 26-ին

Մարտի 26-ից դեկտեմբերի 16-ը Հայաստանում կանցկացվի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը, որը նվիրված է հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին հանդես կգա ճանաչված դաշնակահար Օլլի Մուստոնենը (Ֆինլանդիա):

Ծրագրում Բեթհովենի թիվ 4 դաշնամուրի կոնցերտն է և թիվ 4 սիմֆոնիան:

Նշենք, որ փառատոնի ընթացքում Ֆիլհարմոնիկ նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, ջութակի և դաշնամուրի կոնցերտները, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ:

Նշենք նաև, որ փառատոնի շրջանակում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

| | |
688 | 0
Facebook