Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան ցանկանում է արդարացնել ՌԴ դեսպանի սպանության մեղավորներին

16:10, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
Թուրքիան ցանկանում է արդարացնել ՌԴ դեսպանի սպանության մեղավորներին

Անկարայի դատարանը նոր նիստ է նշանակել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով, հայտնում է РИА Новости-ն: Այն տեղի կունենա մարտի 31-ին, որի ժամանակ մեղադրյալները ցուցմունք կտան։

Հատկանշական է, որ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով անցնող 5 մեղադրյալի դատախազությունը ցանկանում է ազատ արձակել։ Բացի այդ փախուստի մեջ գտնվողների գործը դատախազությունը մտադիր է առանձնացնել հիմնական գործից։

Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատավարությունը սկսվել է 2019 թվականի հունվարի 8-ին: Առաջին նիստի ընթացքում հարցաքննված բոլոր ամբաստանյալները չեն ընդունել մեղադրանքները և հերքել են հանցագործությանն իրենց մասնակցությունը:

2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ ունեցող ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը զինված հարձակման էր ենթարկվել։ Կառլովը գնդակահարվել էր ոստիկանության նախկին աշխատակից Մևլութ Մերթ Ալթինթաշի կողմից։

7659 | 0
Facebook