Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#Apple-ը, #Microsoft-ն ու #Google-ը ցանկանում են արտադրությունները Չինաստանից դուրս բերել․ #CNBC

15:20, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
#Apple-ը, #Microsoft-ն ու #Google-ը ցանկանում են արտադրությունները Չինաստանից դուրս բերել․ #CNBC

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը և նոր կորոնավիրուսի բռնկումը ստիպել է, որպեսզի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները՝ Apple-ը, Microsoft-ը և Google-ը տեղեկացնեն, որ ցանկանում են իրենց արտադրությունը տեղափոխել, գրում է CNBC-ն: Սակայն դա անելը հեշտ չի լինի, քանի որ Չինաստանից կախվածությունը մեծ է։ Google-ը և Microsoft-ն արագացնում են արտադրության տեղափոխումը Ասիայի այլ երկրներ, հայտնում է Nikkei Asian Review-ն:

Խնդիրն այն է, որ մատակարարումների շղթայի արագ տեղափոխումը բարդ գործընթաց է, ու Չինաստանը, միևնույն է, գլխավոր դեր է խաղալու: Դա կարող է նշանակել, որ ռիսկերը մեղմելը շատ ավելի դժվար է լինելու։

8632 | 0
Facebook