Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում գրանցված է #COVID_19 կորոնավիրուսի 95․169 դեպք

12:45, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
Աշխարհում գրանցված է #COVID_19 կորոնավիրուսի 95․169 դեպք

Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.409 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 95․169-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս արդեն հայտնաբերվել է 12․668 վարակակիր, իսկ մեկ օրում հաստատվել է 2103 նոր դեպք: Վարակի դեպքեր են հայտնաբերվել 76 երկրներում (նախօրեին երկրների թիվը ավելացել է 4-ով), 214 մարդ մահացել է Չինաստանի սահմաններից դուրս:
     Վարակի զոհերի թիվը կազմել է 3․284 մարդ, որից 3012-ը՝ Չինաստանում։ Մարտի 4-ին մահացել է 31 մարդ Չինաստանում (բոլորը՝ Հուբեյ նահանգում): Զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 3000-ը, հաղորդում է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը: Վարակի առկայությունը հաստատվել է 139 մարդու մոտ, իսկ 2189 հիվանդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից:
     Ռուսական խոշոր ընկերությունները ներդրել են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցներ, մասնավորապես, չեղյալ են հայտարարել արտերկրում գործուղումները և մասնակցությունը միջազգային գիտաժողովներին և ցուցահանդեսներին: Այս քայլերը ներկայացվել են Ռոսպոտրեբնադզորի և ՌԴ առողջապահության նախարարության կողմից՝ գործուղումները նվազեցնելու կամ մարդկային կուտակումները սահամանփակելու և սանիտարական միջոցառումների ներդրման համար:
     Սանկտ Պետերբուրգում կարանտինային գոտի են հայտարարվել Մեչենկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի հանրակացարանները: Պատճառը՝ Իտալիայից ժամանած ուսանողի հոսպիտալացումն է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, համաձայն Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունների, կորոնավիրուսի մասին տեղեկատվական հոսքերը գալիս են արտասահմանից: Նրանց նպատակն է խուճապ սերմանել Ռուսաստանի բնակչության շրջանում: Ռոսկոմնադզորը հայտարարել է սոցիալական ցանցերում կորոնավիրուսի մասին ոչ ճիշտ հաղորդագրությունների արգելափակման մեկնարկի մասին:

Western Union-ը նախազգուշացրել է դեպի Չինաստան դրամական փոխանցումների հետ կապված խնդիրների մասին, որոնք կապված են այն փաստի հետ, որ տեղական բանկերը փակում են սեփական մասնաճյուղերը, որտեղ փոխանցումները կանխիկացվում էին:

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 107-ի: Նախօրեին մահացել է 28 մարդ:
     ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետը Գևին Նյուսոմը հայտնել է նահանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Ավելի վաղ գրանցել էր կորոնավիրուսից առաջին մահը: Նահանգապետը նշել է, որ արտակարգ դրության հայտարարումը կապահովի դաշնային ռեսուրսներ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
     Ճապոնիայում 2019-nCoV-ով վարակվածների թիվը հասել է հազարի։

6140 | 0
Facebook