Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը ներկայացնում է կորոնավիրուսի շուրջ իրավիճակը

11:10, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
Արսեն Թորոսյանը ներկայացնում է կորոնավիրուսի շուրջ իրավիճակը

Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները. «Բոլոր միջոցառումները շարունակվում են՝ սահմանային հսկողությունից սկսած՝ վերջացրած ներսում: Գիտեք՝ ունենք հաստատված 1 դեպք, ու վարակի կասկածով 31 քաղաքացիներ, ովքեր ապրում են մեկուսացված պայմաններում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Երեկ հետազոտել ենք կորոնավիրուսով վարակված անձի կնոջը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը: Մեկուսացված անձինք այնտեղ կմնան մինչև մարտի 14-ը: Բոլորի ինքնազգացողությունը լավ է: Ամեն օր կատարվում են նմուշառումներ, նոր դեպքեր ի հայտ գալու դեպքում՝ կհայտնենք: Ամեն ինչ վերահսկելի է»,- ասաց նախարարը:

10413 | 1
Facebook