Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթ արտահանող երկրները #COVID_19 կորոնավիրուսի պատճառով կորցրել են մոտ 10 մլրդ դոլար

17:45, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
Նավթ արտահանող երկրները #COVID_19 կորոնավիրուսի պատճառով կորցրել են մոտ 10 մլրդ դոլար

Նավթ արտահանող խոշոր երկրները կորցրել են ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլար եկամուտ՝ նավթի գների անկման պատճառով, նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկման հետ կապված: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գերգիեվան` Վաշինգթոնում Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալպասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
     Հարցին, թե ինչպես է հիվանդության տարածումն ազդում նավթարդյունահանող երկրների վրա, հիմնադրամի ղեկավարը նշել է. «Մենք գիտակցում ենք, որ նավթ արտահանող երկրներն արդեն տուժել են նավթի և նավթի գների պահանջարկի անկման պատճառով։ Տարեսկզբից նավթի գներն արդեն նվազել են ավելի քան 15%-ով, ինչը հանգեցրել է խոշոր նավթ արտահանողների եկամուտների կորստին՝ մոտավորապես 10 միլիարդ դոլարի չափով»,- նշել է Գերգիեվան:

8439 | 0
Facebook