Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը՝ հայ վրացական սահմանին բեռնատարների կուտակումների վերաբերյալ

19:20, չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ.
Փաշինյանը՝ հայ վրացական սահմանին բեռնատարների կուտակումների վերաբերյալ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հղեց Նիկոլ Փաշինյանին՝ վերջին օրերին հայ-վրացական սահմանում բեռնատարների կուտակումների վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ Վրաստանը խնդիրներ է ստեղծում Իրանից մթերք տեղափոխող մեր ընկերությունների ու անհատների համար, ինչի պատճառով 60-ից ավելի մեքենաներ չեն կարողանում հատել սահմանը: Հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց. «Մենք Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք, պայմանավորվել ենք հետևյալը, որ տրանզիտ նշանակության մեքենաները ուղեկցվեն և եթե ընդունող երկիրն առարկություն չունի, այդ մեքենաները կգնան, կհասնեն իրենց հասցեատերերին: Այսօր ճշտեցինք ընդունող երկրների հետ, կարծես թե՝ խնդիր չկա, բոլոր մեքենաները կշարժվեն և կհասնեն իրենց վերջնական հասցեներին: Օրինակ, Իրանից գնում են Վրաստան, կամ Թուրքիա, կամ Ռուսաստան: Եթե Վրաստանը կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան պատրաստ են այդ մեքենաներն ընդունել, ապա այդ մեքենաները կգնան»:

8595 | 0
Facebook