Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օշականցի Գևորիկը» բերման է ենթարկվել

15:40, չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ.
«Օշականցի Գևորիկը» բերման է ենթարկվել

Քննչական կեմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։ Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։

Ըստ մամուլի հրապարակումների՝ բերման ենթարկվածն Օշականցի Գևորիկ մականունով հայտնի քրեական հեղինակություն Գևորգ Մելիքյանն է:

Նախնական տեղեկություններով՝ նա բերման է ենթարկվել սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ունի վկայի կարգավիճակ:

«Օշականցի Գևորիկը» բերման է ենթարկվել
13053 | 0
Facebook