Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսի նախագահը պատրաստվում է դիմել Միացյալ Նահանգների օգնությանը

15:15, չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ.
Բելառուսի նախագահը պատրաստվում է դիմել Միացյալ Նահանգների օգնությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է էժան վարկեր տրամադրել բալթիական նավահանգիստներից նավթամուղի կառուցման համար, գրում է РИА Новости գործակալությունը։ «ԱՄՆ պետքարտուղարի հետ խոսեցի այս թեմայի շուրջ` մեզ օգնելու ենթակառուցվածքների և նավթամթերքի մատակարարման հարցում: Փոմփեոն անձամբ առաջարկեց նավթը մրցակցային գնով: Իսկ Մյունխենի խորհրդաժողովում հայտարարություն կար՝ համաձայն որի, նրանք 1 միլիարդ դոլար են հատկացնելու լոգիստիկ օբյեկտների կառուցման համար` մասնավորապես նավթի մատակարարման։ Մենք ևս կարող ենք ակնկալել, որ ամերիկացիներից շատ էժան վարկեր կստանանք բալթիական այդ դժբախտ խողովակաշարը կառուցելու համար»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

8166 | 0
Facebook