Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանգիստ սպասում ենք». տուրիստական միկրոավտոբուսների վարորդները վերադարձան հրապարակ

14:45, չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ.
«Հանգիստ սպասում ենք». տուրիստական միկրոավտոբուսների վարորդները վերադարձան հրապարակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսների վարորդներն իրենց բողոքի ակցիան տեղափոխել են քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հարցի անհապաղ լուծում:

Վերջինների հետ քիչ առաջ զրուցում էին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանն ու քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Է. Գալաստյան ասաց, որ արդեն 10 օր է զբաղվում է այդ հարցով. «Կայանտեղերը լինելու են առանձնացված՝ և՛ միկրոավտոբուսների, և՛ ավտոբուսների համար: Դրանից հետո, իրավական ակտերի նախագծերը և տարբերիչ նշանով մեքենաների համար հարցը քննարկվել է և կառավարություն է գնացել»,- ասաց նա՝ խոստանալով այսօր սպառիչ պատասպան տալ վարորդներին:

Վերջիններն էլ իրենց հերթին խոստացան մինչև օրվա վերջ սպասել. «Հանգիստ սպասում ենք, օրինախախտումներ չենք անելու: Քանի որ մեքենաները կայանելու տեղ չկա, որովհետև բոլոր պարկինգները զբաղված են, ուստի ստիպված ենք գնալ չթույլատրվող տարածք, որտեղ գծված է, կանգնել ու սպասել մեր պատասխանին»,- եզրափակեցին նրանք:

Տեսանյութը՝ Factor TV-ի
5078 | 0
Facebook