Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում #COVID_19 կորոնավիրուսի պատճառով ազատ են արձակել 54 հազար բանտարկյալի

14:05, չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ.
Իրանում #COVID_19 կորոնավիրուսի պատճառով ազատ են արձակել 54 հազար բանտարկյալի

Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ երկրում COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, երկրի իշխանությունները որոշել են կալանավայրերից ժամանակավորապես ազատ արձակել 54. 000 դատապարտյալի:

Իշխանությունները նման քայլի են դիմում երկրի գերծանրաբեռնված բանտերում վարակի տարածումը կանխելու նպատակով: Նախքան ազատության մեջ հայտնվելը նրանք պետք է գրավ վճարեն, ինչպես նաև կորոնավիրուսի թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակակիր չեն:

Իրանը կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների ցանկում է:

11482 | 0
Facebook