Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ցուկերբերգը հայտնել է, թե ինչպես է #Facebook-ը պայքարում #COVID_19 կորոնավիրուսի դեմ

14:40, չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ.
Ցուկերբերգը հայտնել է, թե ինչպես է #Facebook-ը պայքարում #COVID_19 կորոնավիրուսի դեմ

Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտնել է այն միջոցառումների մասին, որոնք ընկերությունն իրականացնում է կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ըստ նրա, Facebook-ն անվճար հիմունքներով օգնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղադրել գովազդներ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ և հեռացնել հիվանդության մասին կեղծ տեղեկատվությունը:
     Ինչպես նշել է Ցուկերբերգը, երբ օգտատերը սոցիալական ցանցում մուտքագրում է ինչ-որ բան, որը կապված է կորոնավիրուսի հետ, նա ստանում է հղում, որի միջոցով կարող է մուտք ստանալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայք կամ տարածքային առողջապահական մարմնի էջ: Այն երկրներում, որտեղ կորոնավիրուսը փոխանցվում է անձից անձ, օգտատերը կստանա տեղեկատվությունն իր լրահոսում:

9970 | 0
Facebook