Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դեղեր՝ փոստով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

10:20, չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ.
Դեղեր՝ փոստով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ (95 կողմ, 0 դեմ, 12 ձեռնպահ) ընդունեց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է թույլատրել արտերկրից փոստով դեղ ուղարկել ՀՀ: «Բոլորս էլ շատ ժամանակ հանդիպում ենք գրառումների՝ ժողովո՛ւրդ, Մոսկվայից, Եվրոպայից ո՞վ կա, մի տուփ դեղ ա անհրաժեշտ: Գործող կարգավորման համաձայն, անձը կարող է սահմանը հատելուց տեղափոխել դեղը, բայց եթե պատվիրում է փոստային ծառայության միջոցով, արգելվում է ստանալ: Կարգավորմամբ առաջարկում ենք թույլատրել նաև փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը՝ ամսվա մեջ ոչ ավել, քան մեկ անգամ՝ ֆիզիկական անձի անունով. չափը սահմանում է Կառավարությունը»,- նշել էր պատգամավորը:

5921 | 0
Facebook