Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեյրան Օհանյանը չի ընդունում իր՝ որպես կասկածյալ ներգրավվելը

15:15, երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ.
Սեյրան Օհանյանը չի ընդունում իր՝ որպես կասկածյալ ներգրավվելը

«Ես այդ՝ կասկածյալի մեղադրանքը չեմ ընդունում, ինձ հետ կապ չունի, կառավարությունն է որոշումը կայացրել». մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՔԾ-ի տարածած հայտարարությունը, որի համաձայն՝ Ս. Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:
     Ըստ նախկին նախարարի՝ խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի օտարմանը, որն իրականացվել է կառավարության կողմից: 2002թ. այն փոխանցվել է ՊՆ-ին, 2010թ.՝ օտարվել է:
     «Ես և ՊՆ-ն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ: Կառավարության որոշմամբ փոխանցվել է, կառավարության որոշմամբ օտարվել: Իսկ կառավարության որոշումներն անցնում են միջգերատեսչական համաձայնություն: Սրանով ավարտվում է այն ֆորմալ մասը, որը վերաբերում է ՊՆ-ին։ Հիմնական գործընթացը կատարել է Էներգետիկայի նախարարությունը՝ որպես մասնագիտական կառույց, նրանք են ընտրել գնորդ կողմին, նրանք են ընտրել գինը»,- նշել է Ս. Օհանյանը: Նա հավելել է, որ ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել:

5951 | 0
Facebook