Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը՝ գարնանային արձակուրդների մասին

14:45, երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանը՝ գարնանային արձակուրդների մասին

Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Համաձայն ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանի հանձնարարականի՝ մարտի 2-ից 8-ը փակ կլինեն
     նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը:

Կառավարությունն ուսումնասիրում է իրավիճակը և ամենժամյա ռեժիմով հետևում զարգացումներին:

«Մեր երեխաների անվտանգությունը, առողջությունը և փոխվստահության մթնոլորտը մեզ համար կարևոր են, և այս որոշումը նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն կունենա: Հորդորում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալ տարածվող լուրերից և շահարկումներից»,- ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։

Բացի այդ, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է պաստառների տպագրման գործընթաց: ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականով դիմել է դպրոցներին, նախնական և միջին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մշակութային օջախներին և մարզադպրոցներին՝ առաջարկելով իրազեկման նպատակով վերոնշյալ պաստառները փակցնել տեսանելի վայրում:

| | |
30497 | 0
Facebook