Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Իրադարձություններ

Ավտոներկրողները բողոքում են վրացական ընկերությունից

13:35, երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ.
Ավտոներկրողները բողոքում են վրացական ընկերությունից

Մարտի 3-ին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացրին ավտոներկրողները: Նրանց բողոքի պատճառը Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերության գործունեությունն է: Ինչպես նշեց «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, ՀՀ-ում ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը, ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ վերջինս մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասները պետք է ամբողջությամբ փոխհատուցի: Սկզբնական շրջանում փոխհատուցումներ տրվել են, սակայն հետո ընկերությունը հրաժարվել է վճարումներից: Ըստ Գ. Հովհաննիսյանի՝ Վրաստանի նավահանգիստը կարող է որոշակի ժամկետով անվճար պահել տրանսպորտային միջոցը, բայց ընկերությունը դրանք տեղափոխել է վճարովի կայանատեղի՝ առանց մեր դիլերների համաձայնության, այնուհետև պահանջել է, որ տույժեր ու տուգանքներ վճարվեն, որոնք իբրև թե սահմանել է նավահանգիստը:
     ՀՀ-ում ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահը նկատեց՝ Վրաստանի դեսպանությունից ակնկալում են, որ հարցը լուծվի բանակցային մակարդակում և ոչ թե տեղափոխվի իրավական հարթություն, որովհետև նման դեպքում արդեն ծախսերի ավելացում կլինի, 1,5 միլիոն գումարը կդառնա 2 միլիոն դոլար: Իրենք չենք ցանկանում, որ վրացական ընկերության պատճառով միջպետական հարաբերությունները տուժեն: ՀՀ պետական մարմիններից էլ ակնկալում են, որ ստեղծվի աշխատանքային խումբ և առարկայական անդրադարձ կատարվի յուրաքանչյուր դեպքին: Եթե արձագանք չեղավ, հարցը կտեղափոխվի իրավական հարթություն, գործը կմտնի դատարան:

| | |
3720 | 0
Facebook