Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան առաջին անգամ Սիրիայում օգտագործել է աննախադեպ քանակի մարտական դրոններ. #Bloomberg

19:05, երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ.
Թուրքիան առաջին անգամ Սիրիայում օգտագործել է աննախադեպ քանակի մարտական դրոններ. #Bloomberg

Թուրքիան Սիրիայում «աննախադեպ» քանակի մարտական դրոններ է կիրառել` Ռուսաստանի կողմից սատարվող կառավարական ուժերի դեմ պայքարելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան աղբյուրներին: Նշվում է, որ մարտական դրոնները ոչնչացրել են սիրիական կողմի մի քանի ՀՕՊ համակարգեր:
     Աղբյուրը նշել է, որ նման ռազմական նորույթը ցույց է տալիս ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի տեխնոլոգիական հնարավորությունները: Բացի այդ, գործակալությունը շեշտում է, որ Անկարան անօդաչուները կիրառել է ի պատասխան սիրիական օդային հարվածի, որի հետևանքով 33 թուրք զինծառայող է զոհվել:

11230 | 0
Facebook