Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է թույլատրել արտերկրից փոստով դեղ ուղարկել ՀՀ

12:50, երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ.
Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է թույլատրել արտերկրից փոստով դեղ ուղարկել ՀՀ

ԱԺ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացնում է «Դեղերի մասին» օրենքով լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը: «Բոլորս էլ շատ ժամանակ հանդիպում ենք գրառումների՝ ժողովո՛ւրդ, Մոսկվայից, Եվրոպայից ո՞վ կա, մի տուփ դեղ ա անհրաժեշտ: Գործող կարգավորման համաձայն, անձը կարող է սահմանը հատելուց տեղափոխել դեղը, բայց եթե պատվիրում է փոստային ծառայության միջոցով, արգելվում է ստանալ: Կարգավորմամբ առաջարկում ենք թույլատրել նաև փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը՝ ամսվա մեջ ոչ ավել, քան մեկ անգամ՝ ֆիզիկական անձի անունով. չափը սահմանում է Կառավարությունը»,- ասաց պատգամավորը:

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ ռիսկերը մեծ են. «Այս պահին աշխարհում տարածված է թմրանյութերի տեղափոխումը: Օրինակ, Հոլանդիայում, թույլատրվում է այս կամ այն դեղամիջոցը, բայց ՀՀ-ում՝ ո՛չ, ո՞նց ենք կարգավորելու սա. այսինքն, ավելացնելու ենք նարկոմանների թիվը»,- նկատեց պատգամավորը:

Գաբրիելյանն արձագանքեց՝ լրացուցիչ վարչարարության արդյունքում է միայն հնարավոր դա կանխել. «Այսօր էլ տարբեր առարկաների մեջ փաթեթավորում են, շաբաթը մեկ տեսնում ենք՝ ինչպես են պատկան մարմինները դա հայտնաբերում»,- նշեց նա:

Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է թույլատրել արտերկրից փոստով դեղ ուղարկել ՀՀ
7354 | 0
Facebook