Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի». Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է

09:50, երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ.
«Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի». Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփում է վերջին նորությունները:

Նա տեղեկացրել է, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը։

Կառավարության որոշման փոփոխությամբ՝ երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ։

Սահմանափակումը կտարածվի նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

8439 | 0
Facebook