Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Եվրոմիությանն սպառնացել է միլիոնավոր փախստականներով

20:10, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Էրդողանը Եվրոմիությանն սպառնացել է միլիոնավոր փախստականներով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Անկարայում, նախազգուշացրել է Եվրոմիությանը միլիոնավոր փախստականների մասին:

«Մեր կողմից միակողմանի անշահախնդրության ժամանակն անցել է: Զանգում, ասում են՝ փակեք սահմանները: Ես ասացի՝ ուշ է: Արևմուտքը պետք է կիսի փախստականների բեռան պատասխանատվությունը:

Այսօր մենք կհանդիպենք Բուլղարիայի վարչապետի հետ, վաղը կխոսեմ Մերկելի հետ»,- ասել է նա:

Նա չի բացառել, որ առաջիկայում կլինի Սիրիայի հարցով գագաթնաժողով՝ 4-5 պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Իր հերթին ՄԱԿ՝ փաստականների հարցով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին հայտարարել է, որ վերջի օրերին Իդլիբը լքող մարդկանց հոսքն ավելացել է:

Հիեցնենք, որ Իդլիբում իրավիճակի սրումից հետո թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ այլևս չեն կարող դիմակայել փախստականների հոսքին և բացել են սահմանը ԵՄ հետ:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նախօրեին հայտարարել է, որ շաբաթ օրը Թուրքիայից Հունաստան ու Բուլղարիա են անցել 47 հազար փախստական, իսկ կիրակի օրը՝ ավելի քան 76 հազար:

2016 թվականին ԵՄ-ն ու Թուրքիան մշակել էին համատեղ պլան միգրացիոն կրիզիսին դիմակայելու համար: Այն ենթադրում էր Անկարային ֆինանսական օգնություն՝ փախստականներին ընդունելու դիմաց, Թուրքիայից Հունաստան անցած ապօրինի միգրանտների վերադարձ Թուրքիա, ինչպես նաև՝ ԵՄ կողմից օրինական միգրանտների ընդունում՝ մեկ-մեկի սկզբունքով:

5927 | 1
Facebook