Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նիկոլ Փաշինյանը կայցելի Վրաստան

16:00, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը կայցելի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կլինի Վրաստանում, որտեղ հանդիպումներ կունենա վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

7291 | 0
Facebook