Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարեկ Զեյնալյանը՝ հանրաքվեի քարոզարշավը հետաձգելու մասին

15:35, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Նարեկ Զեյնալյանը՝ հանրաքվեի քարոզարշավը հետաձգելու մասին

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է հանրաքվեի քարոզարշավը հետաձգելու հնարավորությունը, քանի որ դրանք մասսայական միջոցառումներ են նախատեսում, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն արձագանքեց. «Դա կախված է իրավիճակի փոփոխությունից: Եթե իրավիճակը լինի զսպելի, այլ դեպքեր չգրանցվեն, տարածում չունենան... Դա կախված է նրանից, թե այս մեկ շաբաթվա ընթացքում ինչ փոփոխություն կունենանք... Հիմա քարոզարշավի հետ կապված նախապատրաստական, կազմակերպչական բնույթի գործողություններ են ընթանում, քարոզարշավի ակտիվ փուլ դեռ չենք մտել»:

7366 | 0
Facebook