Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան թույլ է տվել ԵՄ սահմանը հատել 100.577 փախստականի

21:10, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Թուրքիան թույլ է տվել ԵՄ սահմանը հատել 100.577 փախստականի

Թուրքիան իր սահմաններով թույլատրել է անցնել ավելի քան 100 հազար փախստականի: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոիլուն, փոխանցում է Lenta-ն։

«Մարտի 1-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, փախստականների թիվը, ովքեր լքել են Թուրքիան Էդիրնեի անցակետով, կազմել է 100.577 մարդ»,- գրել է նա:
     Փետրվարի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը բացել է Եվրոմիության անդամ երկրների հետ սահմանները սիրիացի փախստականների համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը Եվրոմիությանն սպառնում է միլիոնավոր փախստականներով:

6585 | 0
Facebook