Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Ինչո՞ւ են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները հիմա աշխատանքի». Սոֆյա Հովսեփյան

14:20, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
«Ինչո՞ւ են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները հիմա աշխատանքի». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները` ուսուցիչ, դաստիարակ և դայակ հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման, ո՞վ է այն յոթգլխանի հրեշը, որ աշխատացնում է ամբողջ կազմին։

Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին` պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա։ Իսկ ձեզ ասե՞լ են, որ եթե հարկադիր արձակուրդ է՝ ելնելով այս պահին երկրի իրավիճակից, աշխատողին չեք վճարելու... Խենթանալ կարելի է»։

| | |
8395 | 1
Facebook