Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուհանում #COVID_19 կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի կրճատման պատճառով փակվել է էքսպրես-հիվանդանոցներից մեկը

15:20, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Ուհանում #COVID_19 կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի կրճատման պատճառով փակվել է էքսպրես-հիվանդանոցներից մեկը

Ուհան քաղաքի իշխանությունները փակել են էքսպրես-հիվանդանոցներից մեկը՝ COVID-19-ով վարակված հիվանդների թվի կրճատման պատճառով, հայտնում է Reuters-ը:
     Նշվում է, որ փակ հիվանդանոցն այն 16 բուժհիմնարկներից մեկն էր, որը կառուցվել էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար: Այն փակվել է, երբ վերջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից:

Այս օրերին Հուբեյում նկատվել է նաև կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ կրճատում: Այսպիսով, մարտի 1-ին՝ հունվարից ի վեր առաջին անգամ գրանցվել է վարակի ավելի քան 200 նոր դեպք: Նախօրեին գրանցվել էր 570 նոր դեպք։

12511 | 0
Facebook