Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

Մնացական Բիչախչյանը՝ տունը վարձակալության հանձնած սեփականատերերին

04:10, երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ.
Մնացական Բիչախչյանը՝ տունը վարձակալության հանձնած սեփականատերերին

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Մի նամակի հետքերով

Ֆեյսբուքով ստացել ենք նամակ քաղաքացուց (բազմաթիվ են այս հարցով նամակները), ով տեղեկացնում է, որ բնակվում է վարձակալության հիմունքներով: Աշխատանքի ընդունվելու համար գործատուն պահանջում է ՀՀ հաշվառման հասցե, սակայն սեփականատերը չի թույլատրում, որպեսզի գրանցվի ըստ բնակության վայրի:
     Հարգելի սեփականատեր, եթե ձեր բնակարանները տրամադրում եք վարձակալությամբ, ստանալով շահույթ, մի սահմանափակեք նաև բնակչի, ըստ բնակության վայրի, հաշվառվելու իրավունքը: Բազմիցս տեղեկացրել ենք, որ այն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Ավելին, որպես սեփականատեր ցանկացած ժամանակ կարող եք հանել նրան հաշվառումից»:

| | |
5914 | 0
Facebook