Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2912-ի․ վարակակիր է ավելի քան 89.000 մարդ

12:00, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2912-ի․ վարակակիր է ավելի քան 89.000 մարդ

Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.026 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 89 հազարը: Մեկ օրվա ընթացքում Չինաստանի իշխանությունները հայտնաբերել են հիվանդության 202 նոր դեպք: Միևնույն ժամանակ, հիվանդանոցներից բուժված և դուրս գրվածների թիվը հասել է 44 462-ի: Ավելի քան 46 հազար մարդ մնում է բժիշկների հսկողության տակ, քանի որ սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց հետ։ Չինաստանում կորոնավիրուսի պատճառով բարդությունների հետևանքով մահացությունների թիվը հասել է 2912-ի: Մահացած 42 բոլոր հիվանդները եղել են Հուբեյ նահանգից, որը հանդիսանում է հիվանդության տարածման էպիկենտրոնը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանից դուրս արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 7169 մարդ: Մեկ օրվա ընթացքում բժիշկները հայտնաբերել են 1160 նոր դեպք: Նոր կորոնավիրուսի մեծ բռնկումներ են տեղի ունեցել Հարավային Կորեայում (4,212 մարդ վարակվել է), Իտալիայում (1694) և Իրանում (978):

Ընդհանուր առմամբ, այս վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 3044 մարդ, այդ թվում՝ 2912 մարդ Չինաստանում:
     Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 130-ի, հիվանդության դեպքերը հաստատվում են երկրի 12 շրջաններում: Վիրուսի բռնկման պատճառով Լուվրի թանգարանը ժամանակավորապես կփակվի։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկրորդ հիվանդը։
     Կորոնավիրուսի վարակի առաջին երեք դեպքերը գրանցվել են Չեխիայում: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդները վերջերս են վերադարձել Իտալիայից։
     Իտալիայում կորոնավիրուսից տուժածների թիվը հասել է 34-ի: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրապարակային առաջին հայտարարությունն է արել իր՝ կորունավիրուսով հիվանդ լինելու լուրերից հետո: Պապի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե նա վարակվել է կորոնավիրուսով:
     Կորոնավիրուսի վարակից մահվան առաջին դեպքերը գրանցվել են Թաիլանդում և Ավստրալիայում: Թաիլանդում մահացել է 35-ամյա մի տղամարդ: Ավստրալիայում մահացել է մի տարեց տղամարդ, ով նախկինում տարհանվել էր Diamond Princess զբոսանավից:

6741 | 0
Facebook