Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը հրաժարվում է երաշխավորել Սիրիայում թուրքական ավիացիայի անվտանգությունը

09:55, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Ռուսաստանը հրաժարվում է երաշխավորել Սիրիայում թուրքական ավիացիայի անվտանգությունը

Ռուսական զորքերը չեն կարող երաշխավորել Սիրիայում թուրքական ավիացիայի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուրավլևը, հայտնում է ТАСС-ը:

Նախօրեին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ փակում է օդային տարածքը երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, ներառյալ Իդլիբ նահանգում, և կոչնչացնի հակառակորդի ինքնաթիռները:

Ժուրավլևը նշել է, որ Սիրիայի կառավարությունը ստիպված է եղել նման որոշում կայացնել օդային տարածքում սրված իրավիճակի պատճառով: «Այս պայմաններում Ռուսաստանի ուժերի խմբերի հրամանատարությունը չի կարող երաշխավորել Սիրիայի երկնքում թուրքական ավիացիայի թռիչքների անվտանգությունը»,- հավելել է Ժուրավլևը:

11802 | 0
Facebook