Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծագած նոր հարցերի պատասխանները». Արայիկ Հարությունյան

21:50, կիրակի, 01 մարտի, 2020 թ.
«Ծագած նոր հարցերի պատասխանները». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները:

Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը: Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները: Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների աշխատակիցներին»:

8355 | 0
Facebook