Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Միջազգային

#COVID_19-ի պատճառով ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը չեղարկվել է

14:20, կիրակի, 01 մարտի, 2020 թ.
#COVID_19-ի պատճառով ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը չեղարկվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումներից հետո չեղարկել է աշխարհի երիտասարդական առաջնության անցկացումը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Միջագային ֆեդերացիան այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել:
     Առաջնությունը նախատեսված էր մարտի 14-21-ը, դրան մասնակցելու էին 80 երկրների ներկայացուցիչներ: Բուխարեստում նախատեսված էին նաև միջազգային ֆեդերացիայի հերթական կոնգրեսն ու գործադիր կոմիտեի նիստը։ Այդ միջոցառումները ևս չեղարկվել են։

Բուխարեստում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի մի քանի դեպք։

| | |
5413 | 0
Facebook