Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները». Էդմոն Մարուքյան

15:20, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
«Պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ.

1. Կարծում եմ պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է, և արդեն Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
     2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել և ըստ որոշ լուրերի` այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ, պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։
     3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից` քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս»:

4779 | 0
Facebook