Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոչ եմ անում չտարածել խուճապ». Ալինա Նիկողոսյան

14:45, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
«Կոչ եմ անում չտարածել խուճապ». Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել և գրել «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին»։

Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերհասկման և կանխարգելման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։

Արդեն իսկ հայտարարվել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականցվում է վերահսկման գործընթաց, ապահովվում է մեկուսացում, առողջական վիճակի զննում և եթե հայտնաբերվեն ախտանշաններ նաև կիրականացվի հոսպիտալացում և թեստավորում։ Տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։

Եվս մեկ անգամ կոչ եմ անում չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ...»։

Մեկնաբանություններում օգտատերերը հարցնում են՝ «ինչո՞ւ են այս միջոցառումները Երևանում արվում»: Ըստ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի՝ «ամբողջ ճանապարհը գալիս են ոստիկանության հսկողության տակ, որևիցե մեկի հետ շփում չունեն, մեքենայից չեն իջնում»:

8453 | 0
Facebook