Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգում շունը վարակվել է կորոնավիրուսով իր տիրոջից

16:35, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
Հոնկոնգում շունը վարակվել է կորոնավիրուսով իր տիրոջից

Հոնկոնգում, նախնական փորձարկումների արդյունքում հաստատվել է շան՝ տիրոջից կորոնավիրուսով վարակվելու դեպքը, հայտնում է ТАСС-ը:

Կորոնավիրուսի ախտորոշմամբ տիրոջ հոսպիտալացումից հետո շունը տեղափոխվել է կարանտինային գոտի: Վիրուսի հետքեր հայտնաբերվել են կենդանու արյան մեջ, իսկ կորոնավիրուսի որևէ ախտանիշ շան մոտ չի եղել:

Անասնաբույժները շարունակում են հետևել շան վիճակին: Առաջիկայում բժիշկները կանցկացնեն կրկնակի թեստեր:

11224 | 0
Facebook