Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարտի 1-ի երթն անթույլատրելի, անպատասխանատու արարք է». Հայկ Մարտիրոսյան

14:15, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
«Մարտի 1-ի երթն անթույլատրելի, անպատասխանատու արարք է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի երթն անթույլատրելի, աններելի, անպատասխանատու արարք է, որը տեսականորեն լրջագույն սպառնալիք է: Երբ հարևան Իրանում ահռելի և այլևս անկառավարելի համաճարակ է (ըստ BBC-ի սեփական հետաքննության արդյունքների` շուրջ 200 մահերով, որ շատ ավելի բարձր թիվ է, քան` պաշտոնական տվյալները), իսկ Հայաստանում, մեծ է հավանականությունը, որ արդեն վարակվածներ կարող են լինել, կազմակերպել և անցկացնել մասսայական այդպիսի միջոցառում` ուղղակի անթույլատրելի է: Հարավային Կորեայում վարակը հենց այդ միջոցով` զանգվածային միջոցառումների ժամանակ է տարածվել: Այնտեղ քրիստոնեական հայտնի աղանդը, չանսալով իշխանությունների հորդորին, մասսայական հավաք էր անցկացրել, որի ժամանակ էլ վիրուսը տարածվել էր:

Հայաստանում իշխանությունն ինքն է դրանից շատ ավելի մեծ հավաք անցկացնում: Հուսանք, որ դրա մասնակիցներից ոչ մեկը վիրուսակիր չի լինի, բայց կարո՞ղ է արդյոք որևէ մեկը երաշխավորել դա: Իհարկե ոʹչ:

Եթե երթը տեղի չունենար, ոչինչ չէր լինի: Ուղղակի տեղի չէր ունենա ողբերգությանը նվիրված հուշ-քայլերթ, որն այս պարագայում արդեն անպատասխանատու ռիսկայնությամբ սնապարծ ամբոխավարության արտահայտման է վերածվում: Փոխարենը ստանում ենք բարձր ռիսկայնությամբ մի միջոցառում, որն ըստ էության, նաև դեմ է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության վերջին կոչերին. ամենուր սահմանափակել կամ չեղարկել բոլոր մասսայական միջոցառումները:

Վարչապետի «թոʹւ, թոʹւ, թոʹւ»-երը վիրուսի լուռ կամ բացահայտ հնարավոր տարածումը դժվար կարողանան կանխել:

Ռիսկերն ահռելի են և հանուն ինչի՞ է այս իշխանությունը գնում դրան ...»:

6758 | 4
Facebook