Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել

14:05, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել

Լյուքսեմբուրգում փետրվարի 29-ից հասարակական տրանսպորտի բոլոր միջոցները՝ երկաթգիծը (բացառությամբ առաջին կարգի ուղևորական տոմսից), ավտոբուսները (բացառությամբ մի շարք գիշերային երթուղիների) և տրամվայները դարձել են անվճար:

Ինչպես նշում է Լյուքսեմբուրգի մեծ դքսության կայուն զարգացման նախարարությունը, որի կառուցվածքում ընդգրկված է տրանսպորտի դեպարտամենտը, նմանատիպ միջոցառումներ նախկինում ձեռնարկվել են առանձին քաղաքների կողմից, սակայն առաջին անգամ այն տարածվել է մեկ երկրի ամբողջ տարածքում:

Իշխանությունների ծրագրի համաձայն, այս քայլը պետք է բեռնաթափի ճանապարհները մեքենաներից: Ամեն օր, Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից մոտ 200 հազար մարդ է ժամանում Լյուքսեմբուրգ՝ աշխատանքի:

14861 | 0
Facebook