Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում կորոնավիրուսից մահացել է ոչ թե 34, այլ՝ 210 մարդ․ #BBC

11:45, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
Իրանում կորոնավիրուսից մահացել է ոչ թե 34, այլ՝ 210 մարդ․ #BBC

Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC հեռուստաընկերության իրանական ծառայության թղթակիցը՝ վկայակոչելով երկրի հիվանդանոցներում իր աղբյուրներին: Զոհերի մեծ մասը երկրի մայրաքաղաք Թեհրանից և Կում քաղաքից են, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել Covid-19 վիրուսով վարակման դեպքերը:

Ուրբաթ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր մահվան 34 դեպքի մասին:

Նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրը պնդել է, որ ներկայացված թվերը թափանցիկ են և մեղադրել է BBC-ին՝ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելու համար:

10787 | 0
Facebook